top of page

ՇՆՈՐՀԱԼԻ ԴՊՐՈՑԻ ՄԱՍԻՆ

Շնորհալի դպրոցը Սուրբ Աստվածածին հայաստանյաց առաքելական եկեղեցուն կից գործող միակ կրթական հաստատությունն է, որի նպատակն է  քրիստոնեական դաստիարակություն  և հայեցի կրթություն տալ ապագա սերունդներին:

 

Դպրոցն իր առջև դրած նպատակն իրականացնում է  մայրենի լեզվի, պատմության, մշակույթի ու կրոնի դասընթացներով:

 

Կրթօջախը բաղկացած է երկու ուսումնական ծրագրերից՝ մեկը նվիրված է քրիստոնեական դաստիարակությանը, մյուսը՝ մայրենի լեզվին, պատմությանն ու մշակույթին:

ՏԱՐՎԱ ԱՄՓՈՓ ՆԿԱՐԱԳԻՐԸ

Դպրոցի ուսուցիչները տնօրինության աջակցությամբ  մշակել են մասնագիտացված ուսումնական ծրագրեր՝ մեր համայնքի հայեցի կրթության  կարիքներին և պահանջներին ծառայեցնելու համար: Մեր աշակերտների համար լավագույն գիտելիքներ և արդյունքներ ձեռք բերելու նպատակով ծրագրերը խարսխված են անհատական ​​մոտեցման սկզբունքի վրա:

Նախակրթարանից մինչև 8-րդ կրթական հարթակների աշակերտների համար  դպրոցն առաջարկում է և՛ արևելահեյերենի, և՛ արևմտահայերենի դասեր: 9-12-րդ դասարանների աշակերտների համար դպրոցն առաջարկում է կրոնի դասեր և համայնքային կամավոր ծառայության հնարավորություն: Դպրոցը նաև առաջարկում է արվեստի և շախմատի արտադասարանական խմբակներ: Դպրոցի ընդունելությունը կատարվում է հայերենի իմացության ստուգմամբ՝ աշակերտի համապատասխան կրթական մակարդակը պարզելու համար։  

Ի լրումն առկա ռեսուրսների և դասագրքերի, ամեն շաբաթ ուսուցիչները մշակում են անհատական ​​դասապլաններ, մշակութային գիտելիքներով հագեցած  կրթական նյութեր՝ աշակերտներին հայ նշանավոր արվեստագետներին, կոմպոզիտորներին, բանաստեղծներին, գիտնականներին ծանոթացնելու նպատակով:

Ուսումնական տարին բաղկացած է 4 եռամսյակից։ Յուրաքանչյուր եռամսյակի վերջում աշակերտները հանձնում են եռամսյակի ավարտական ​​թեստեր, իսկ ծնողները ստանում են իրենց երեխայի առաջադիմության բնութագիր ու մասնակցում եռամսյակի ավարտի ծնողական ժողովներին:

Դպրոցն առաջարկում է նաև Պատարագի կրթություն առավոտյան ծրագիր, որն անցկացվում է եկեղեցու խորանում: Ծրագրի ընթացքում աշակերտները ծանոթանում են  սուրբ պատարագի կառուցվածքին, բովանդակությանը, երգում են պատարագից հատվածներ և սովորում են մեր եկեղեցու օրացուցային նշանավոր օրերի և տոնակատարությունների  մասին։

about_school.png
IMG_2770.jpg

ՆՈՐ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՐԹԱԿ և ԴԱՍԱԺԱՄԵՐ

IMG_0042.JPG
IMG_0488.jpg

Դպրոցն առաջարկում է նաև Պատարագի կրթություն և մանկապարտեզ կրտսեր նախակրթարան՝ 4 տարեկան երեխաների համար:

 

Դպրոցը նաև առաջարկում է Խոսակցական հայերենի կրթահարթակ: Այս դասընթացի շրջանակներում աշակերտները զարգացնում են իրենց բանավոր խոսքի հմտությունները:

 

Շնորհալի դպրոցը հայերենի, մշակույթի և կրոնի ուսուցմանը զուգահեռ առաջարկում է հատուկ կրթության 30 րոպեանոց մասնագիտացված Պատմության և Երգարվեստի դասաժամեր:

 

Մեր հայոց պատմության մասնագետներ Հայկարամ Նահապետյանի և տիկին Ջուլետտա Մովսեսյանի աջակցությամբ և առաջնորդությամբ սռսջինից բարձր դասարաններում ամեն հաջորդ կիրակի անցկացվում է 30 րոպե տևողությամբ պատմության դասընթաց է անցկացվում։ Մեր աշակերտների համար կարևոր է սովորել մեր հարուստ հայոց պատմությունը, մեր թագավորների կյանքի կարևոր դրվագների ու սխրագործությունների մասին ու փորձում են հասկանալ, թե ինչպե՞ս ենք ձևավորվել որպես պետություն և ի՞նչ ճանապարհ ենք անցել:

 

Երաժշտությունը հսկայական դեր է խաղացել Հայաստանի պատմության և ազգային ինքնության, ինքնագիտակցության, մշակույթի և հոգևոր արժեքների ձևավորման գործում։ Երաժշտության դասաժամին երաժշտագետ Արմինե Խաչատրյանի գլխավորությամբ աշակերտները երաժշտական ճաշակ են ձևավորում՝ մեր արվեստի գոհարների և մեր հանրահռչակ կոմպոզիտորների ու երգահանների հետ ծանոթանալով:

ԱՐՏԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԱԿՈՒՄԲՆԵՐ

Շնորհալի դպրոցում դասերից հետո գործում է նաև Հայկական մանրանկարչական ակումբ : Աննա Մխիթարյանի մասնագիտական ​​ղեկավարությամբ ակումբի սաները ծանոթանում են հայկական մանրանկարչությանը, հայկական գեղագրությանը (թռչնատառերին) և դրանց նշանակությանը, կարևորությանն ու առանձնահատկություններին։ Մասնակիցները նաև սովորում են հայտնի հայ մանրանկարիչների մասին և մասնագետի անմիձական աջակցությամբ նկարազարդում են իրենց փոքրիկ մանրանկարչական նախագծերը։

Հետևելով մեր ազգային ավանդույթին՝ Շնորհալի դպրոցն իր սաների համար նախատեսել և ձեռնարկել է շախմատի խմբակ։ Ամեն կիրակի դասերից հետո ակումբի գլխավոր մարզիչ Օհան Սեմիրջյանը հետաքրքրված ուսանողներին ծանոթացնում է շախմատի բովանդակությանը և օգնում է բացահայտել հարձակման շարժումները, զոհաբերությունները, թակարդները և շատ այլ շախմատային հնարքներ։ 

Շախմատի ակումբը դպրոցի տնօրինության և ակումբի մարզիչի հսկողությամբ և ղեկավարությամբ տարեվերջում մեր համայնքի բոլոր երեխաների համար կազմակերպում է շախմատի մրցաշար։

IMG_2447.HEIC

ՈՒՍԱՆՈՂՆԵՐ ԵՎ ՊԱՏԱՐԱԳ

IMG_0482.jpg
IMG_2985.jpg

Երեխաները մեր քրիստոնեական հավատքի կենսական մասն են: Նրանք երկրպագելը պետք է սովորեն դիտարկման և անմիջական մասնակցության միջոցով: Հետազոտությունները ցույց են տալիս, որ այն երեխաները, ովքեր կանոնավոր կերպով հաճախում են եկեղեցի, ավելի երջանիկ են, առողջ և ավելի հարմարված: Բացի այդ, եկեղեցին հիանալի վայր է երեխաների համար սովորելու բարոյականություն, առաքինություն, Աստծո Խոսք և, ամենակարևորը, զգալու Աստծո ներկայությունն ու առաջնորդությունը իրենց կյանքում:
Շնորհալի դպրոցը փորձում է հնարավորինս շատ հնարավորություններ ընձեռել՝ զարգացնելու և ամրապնդելու մեր աշակերտների խորը և բովանդակալից կապերը մայր Եկեղեցու հետ: Այս տարի պատարագին մեր աշակերտները ստանձնեցին Ճաշոց  ընթերցումների պատասխանատվությունը։ Ամեն կիրակի Պատարագի ժամանակ աշակերտներից մեկին հանձնարարվում էր կարդալ Սուրբ Գրքից։ Սա հրաշալի հնարավորություն էր մեր աշակերտների (և նրանց հպարտ ծնողների) համար՝ ոչ միայն Սուրբ Գիրքն ուսումնասիրելու, այլև Սուրբ Պատարագի ընթացքում Աստծո պատգամը կիսելու մեր համայնքի անդամների հետ:


Պատարագի կրթությունը եկեղեցու խորանում անցկացվող ծրագիր է, որի ընթացքում աշակերտները ծանոթանում են  սուրբ պատարագի կառուցվածքին, բովանդակությանը, երգում են պատարագից հատվածներ և սովորում են մեր եկեղեցու օրացուցային նշանավոր օրերի և տոնակատարությունների  մասին։

Դպրոցի աշակերտներն իրենց կրոնի կրթության դասին ամիսը մեկ անգամ անմիջական մասնակցություն են ունենում Պատարագին: Այցելությունների նպատակը երեխաներին Հաղորդության ծիսակարգին ներկա գտնվելու և մասնակցելու հնարավորություն տալն էր։ 
Այցելության ժամանակ աշակերտները Տեր Հոր կողմից հրավիրվում են խորանի մոտ՝ ծնրադրելու և խոստովանության ու ներման արարակարգին մասնակցելու համար։ 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

after_school_clubs.jpg

Շնորհալի դպրոցի առաքելությունն ու առաջնահերթությունն է մեր երեխաներին կրոնի, հայոց լեզվի, հայոց պատմության և մշակույթի ուսուցումը և հայ աշակերտների նոր սերունդ դաստիարակելու և կրթելու ցանկությունը, որը կօգնի պահպանել մեր ժառանգությունն ու մշակույթը։

bottom of page